(без темы)
Նոր մամայիս հետ ընկել էինք նոստալգիայի գիրկը. հիշել էինք, թե տասը տարի առաջ ձմեռն ու Նոր տարին ինչպես էինք դիմավորում: Ու համեմատում էինք այսօրվա հետ: Համեմատելու բան չի: Ու որ զգում ես, թե ինչքան բան ա փոխվել ընդամենը տասը տարում....կոնկրետ ես պատկերացրեցի, թե տասը տարի հետո ինչքան բան ուրիշ կլինի: Դեպի լավը (խայտառակ լավատես եմ, չէ?)))
Հետաքրքիրն ինչն ա. ինչքան վատ բաներ կային, մի տեսակ մշուշով են պատված: Պետք ա ինձ հիշեցնեն, որ հիշեմ: Ու լիքը բան էդպես էլ չեմ հիշում: Ոնց որ բլոկ դրած լինեն էդ մինուս ստատուսով հիշողությունների վրա:
Փոխարենը ահավոր վառ տպավորվել ա էս տեսարանը` 5 թե 6 տարեկան էի, ու Ամանորի նախօրեն էր: Ամբողջ տարի մերոնցից մեեեծ տիկնիկ էի ուզում: Իմոնք փոքր էին, իսկ ես ուզում էին, որ իմ հասակի լինի ու շատ սիրուն, երկար մազերով: Երևի ուզում էի իմ չափսերի ընկեր ունենալ, որովհետև էդ ընթացքում մի տեսակ իզոլացված եմ եղել: Էդ օրն արթնացա ու անկողնուս կողքը տեսա ինչ-որ մեկի ձեռքը: Բայց մեծ մարդու ձեռք չէր, փոքր էր` իմի չափ: Զարմացա, մտածեցի միակ ընկերուհուս թաթիկն ա (ինքն ուկրաինուհի էր, փախստականներ էին): Բայց հետո որ նորմալ արթնացա, հասկացա որ աբսուրդ ա: Ձեռքս տարա, որ բռնեմ ու տեսա, որ տիկնիկ ա: Գլուխս թեքեցի` աթոռի վրա նստած ա: Գերմանական տիկնիկ էր: Մեեեեեեեծ ու սիրուն, ոնց ես ուզել էի: Էլ չասեմ, թե վիճակս ինչ էր :D Ինքը դարձավ ինձ համար մի կյանք: Ինձնից լավ էի հոգ տանում իր մասին:
Հետո նույն օրը պապիս տանից դուրս եկավ ու ոչ մեկին ոչինչ չասեց: Չհասկացանք, ուր ա գնում: Երեկոյան կողմ զանգը տվեցին ու ես թռա բացելու: Բացեցի, ու առաջին բանը, որ տեսա` դռնից մեծ եղևնին էր: Պապիս տակը չէր երևում :D Ու կանաաաչ, խելքահան անող հոտով (ինձ թվում ա, ես հոտային հիշողություն ունեմ): Զարդարեցինք իրան: Դառավ միսս եղևնի` տիեզերքի մասշտաբով :D Մի քանի օր էդ սենյակից ինձ զոռով էին քշում: Ու երկու ամիս տնից իր հոտն էր գալիս: Անգամ հիմա էլ, որ գնում եմ տատիկիս տուն, ու անցնում եմ բազմոցի մոտով, թվում է, զգում եմ էդ հոտը :)

contemplative